Back

ⓘ Հայաստանի Ազզային Գրադարան. Հայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերէն գրականութեան պահոցն է։ Հիմնադրուած է 1921 թուականին։ Պաշտօնապէս բացուած է 192 ..



Հայաստանի Ազզային Գրադարան
                                     

ⓘ Հայաստանի Ազզային Գրադարան

Հայաստանի ազգային գրադարանը աշխարհի ամենախոշոր հայերէն գրականութեան պահոցն է։ Հիմնադրուած է 1921 թուականին։ Պաշտօնապէս բացուած է 1922-ին։ Կը գտնուի Աբովեանի պուրակի հարեւանութեամբ, Տերեան 72 հասցէով։

                                     

1. Պատմութիւն

Հայաստանի ազգային գրադարանի պատմութեան սկիզբը կը համարուի 1832-ը., երբ կը հիմնադրուի Երեւանի Արական բարձրագոյն վարժարանի գրադարանը։ Հայաստանի Մինիստրներու Խորհուրդի նիստին ընդունուած "Պետական հանրային մատենադարանի մասին" օրէնքով գրադարանը կը ստանայ պետական գլխաւոր գրադարանի կարգավիճակ։ 1919-1921-ներուն գրադարանի առաջին տնօրէն Ստեփան Կանայեանի ջանքերով կը յաջողի հաւաքել, գնել եւ ժողովել Թիֆլիսի, Պաքուի, Ախալցխայի եւ Կարսի հայկական կազմակերպութիւններու, ընկերութիւններու, ուսումնական հաստատութիւններու գրադարանները եւ զանոնք տեղափոխել Երեւան։ Գրադարանը տեղաւորուած է 4 մասնաշէնքի մէջ։ Ամենահինը Ալ. Թամանեանի նախագծած գլխաւոր մասնաշէնքն է 1939-ին։ Թամանեանական մասնաշէնքի կառուցումը ֆինանսաւորած են Խորհրդային Հայաստանի կառավարութիւնը եւ "Գրիգոր եւ Կարապետ Մելքոնեան" հիմնադրամը։ Այնուհետեւ շէնքը հիմնանորոգուած է 2008-2011-ին՝ այս անգամ ՀՀ կառավարութեան ֆինանսաւորմամբ։ Առաջին հաւաքածուները, որոնց հիմքի վրայ կը ձեւաւորուին գրադարանի ֆոնտերը, հայ պետական, հասարակական եւ մշակութային գործիչներ Ալեքսանդր Մեասնիկեանի, Ն. Արղութեանի, Բ. Ղորղանեանի, Լեոյի անձնական գրադարաններն էին, Ներսիսեան դպրոցի եւ այլ ազգային, մշակութային, ուսումնական հաստատութիւններու հաւաքածուները։ 1925-1990 թթ. գրադարանը կոչուած է Ալեքսանդր Մեասնիկեանի անունով, քանի որ վերջինս բաւականին խոշոր ներդրում ունեցած էր գրադարանի կայացման գործին։ 1982-ին հիմնադրման 150-ամեակի կապակցութեամբ, գրադարանը պարգեւատրուած է "Ժողովուրդների բարեկամութեան" շքանշանով։ 4 Յուլիս 1999 ի վեր որպէս Հայաստանի Ազգային գրադարանի օր։ 2012-ին կը լրանայ Հայաստանի Ազգային գրադարանի 180 եւ գրադարանի գրահրատարակչական գործունէութեան 75 ամեակները։

                                     

2. Գրքերի ֆոնտը

Այժմ Գրադարանը ունի աւելի քան 7 միլիոն գիրք։ Ամենահին գիրքն "Ուրբաթագիրք" ն է։ Այն առաջին հայկական տպագիր գիրքն է Վենետիկ, 1512 եւ տպագրուած է Յակոբ Մեղապարտի կողմէ։ Բացի "Ուրբաթագիրք" էն, գրադարանին մէջ կը պահպանուին նաեւ Մեղապատի կողմէ տպագրուած բազմաթիւ այլ գիրքեր՝ "Պատարագատետր" ը պատճէն, "Պարզատումար" ը, "Տաղարան" ը, "Աղթարք" ը պատճէն։

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →