Back

ⓘ Ժիրայր Ալթունեան. Ժիրայր Թաթուլի Ալթունեան, 23 Օգոստոս 1946 1946-08-23, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապ ..



                                     

ⓘ Ժիրայր Ալթունեան

Ժիրայր Թաթուլի Ալթունեան, 23 Օգոստոս 1946 1946-08-23, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն - 15 Յուլիս 2020 2020-07-15, Երեւան, Հայաստան), Թաթուլ Ալթունեանի անուան երգի-պարի պետական համոյթի գեղարուեստական ղեկավար։ Հայաստանի արուեստի վաստակաւոր գործիչ։

                                     

1. Կենսագրութիւն

Ժիրայր Ալթունեան միջնակարգ դպրոցը աւարտելէն յետոյ` 1967 թուականին ընդունուեր է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց` երգչախմբային խմբավարութեան բաժին: 1972 թուականին երաժշտանոցը գերազանց աւարտելով` ստացեր է խմբավար-ղեկավար որակաւորումը: աւարտելէն յետոյ ծառայեր է Սովետական բանակին մէջ: 1973 թուականին աշխատեր է Հայաստանի երգչախմբային ընկերութեան մէջ՝ որպէս գլխաւոր խմբավար, 1974-1990 թթ.՝ Թ. Ալթունեանի անուան երգի-պարի պետական համոյթին՝ որպէս գլխաւոր խմբավար:

Հայ խմբավար, մանկավարժ, ԽՍՀՄ 1965 եւ ՀԽՍՀ 1945 ժողովրդական արուեստագէտ Թաթուլ Ալթունեանի որդին է, Հայաստանի Հանրապետութեան արուեստի վաստակաւոր գործիչ Ռուբէն Ալթունեանի եղբայրը։

Ժիրայր Ալթունեանի մասնագիտական կենսագրութեան մէջ յատուկ տեղ կը գրաւէ սփիւռքը. հայ համայնքներու երգչախումբերուն համար իր ստեղծած ծրագիրները իւրայատուկ երանգներով օժտուած են: Ան համոյթի բազմաթիւ երգերու, պարերու գործիքաւորման հեղինակ է:

1990-2002 թուականներուն ան հրաւիրուած է Սուրիա եւ Իրան, ղեկավարելու Հալէպի՝ "Սպենդիարեան", Դամասկոսի՝ "Քնար" եւ Թեհրանի՝ "Արարատ" երգչախումբերը ։

Ժիրայր Ալթունեան 2004 թուականէն մինչ օրս հանդիսացած է Թ. Ալթունեանի անուան երգի-պարի պետական համոյթի գեղարուեստական ղեկավարը:

Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →